▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմենիա» հեռուստաընկերությունը վճարել է

Համացանցային լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն էր տարածել, իբր “Արմենիա” հեռուստաընկերությունը չի վճարել “Խաղից դուրս” հեռուստասերիալի ստեղծագործական և դերասանական կազմի հոնորարները: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ “Խաղից դուրս” հեռուստասերիալը “Արմենիա” հեռուստաընկերության պատվերով նկարահանել է անկախ պրոդյուսերական ընկերություն: “Արմենիա” հեռուստաընկերությունը հեռուստասերիալի ձեռքբերման վերաբերյալ պայմանագրի համաձայն բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունը եւ պատշաճ ժամկետում ամբողջ գումարը վճարել է պրոդյուսերական թիմին: “Արմենիա” հեռուստաընկերությունը ստեղծագործական թիմի և դերասանների հետ անհատական պայմանագրեր չի կնքել և չի կրում որևէ ֆինանսական պարտավորություն վերջիններիս հանդեպ:
Լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ “Արմենիա” հեռուստաընկերությանն արատավորող չճշտված տեղեկություններ հրապարակելուց:

«Պանարմենիան մեդիա գրուպ»

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее