«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրպարակել, որի կից գրել է. «Սիրելի ընկերներ, գալիք հինգշաբթի, նոյեմբերի 28-ին կայանալիք «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքին ընդառաջ սկսում ենք #ArmeniaFundChallenge մարտահրավերը:

Այս տեսանյութով մարտահրավեր եմ նետում Սամվել Մարտիրոսյանին, Արթուր Պապյանին, Լևոն Բարսեղյանին, Իզաբելլա Սարգսյանին, Արսեն Խառատյանին և Միքայել Հովհաննիսյանին:Նվիրաբերեք ձեր մեկ գավաթ սուրճը Հիմնադրամի 2020 ծրագրերին»։
Կարդացեք նաև՝Դոմիկում ապրողին լավ բնակարան տալով՝ ավելի ենք աղքատացնում, պետք է նաև աշխատանք տալ. Հայկակ Արշամյան


