▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արնաշաղախ Մարտիրոսյանին տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղից էլ հիվանդանոց

Երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանների և քաղաքացիների միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանները հարձակվել են «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի վրա: Մարտիրոսյանի քիթը կոտրվել է: Նա այլ մարմնական վնասվածքներ էլ է ստացել: Արնաշաղախ Մարտիրոսյանին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ «Արմենիա» բժշկական կենտրոն: Երկար ժամանակ «Ժառանգության» անդամները չէին կարողանում ճշտել, թե որտեղ է Արմեն Մարտիրոսյանը: Ուշ երեկոյան նա դուրս էր գրվել հիվանդանոցից: Մարտիրոսյանի փաստաբանը հայտարարել է, որ կազմվել է արձանագրություն Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182 հոդվածի հատկանիշներով ոստիկանի կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելու համար: Նրա փաստաբանն իր հերթին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Մարտիրոսյանին ծեծի ենթարկողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: Երեկ առավոտյան Արմեն Մարտիրոսյանի հետ մեկ այլ միջադեպ էլ է եղել: Երթով Ազատության հրապարակ գալու ժամանակ ոստիկանները քաշքշել են նրան, հարվածել մորը:

 

«Հայկական ժամանակ»

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее