▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առնվազն 2 կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր ԶՈւ-երին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին

Այսօր՝ վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը եւ’ հյուսիսում, եւ’ հարավում երկար հրետակոծություից հետո, որի ընթացքում կիրառվում են նաեւ օդային այլ հարձակման միջոցներ, ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին եւ այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее