Արոնյանը բաժանում է 2-4-րդ տեղերը
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը բուլղարացի Վեսելին Տոպալովն է:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Լևոն Արոնյանը կես միավոր է հետ առաջատարից: 1.5-ական միավոր ունեն նաև ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու հոլանդացի Անիշ Գիրին:
Մեկական միավոր ունեն ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Կես միավոր ունի ամերիկացի Ուեսլի Սոն:
Պարտություններ են կրել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:
Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Անիշ Գիրիի հետ: Տուրի մյուս զույգերը կազմել են Սոն ու Գրիշչուկը, Կարլսենն ու Վաշյե-Լագրավը, Նակամուրան ու Կարուանան և Անանդն ու Տոպալովը:
Տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Sinquefield Cup-2015, երկրորդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Արոնյանը բաժանում է 2-4-րդ տեղերը
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը բուլղարացի Վեսելին Տոպալովն է:
Լևոն Արոնյանը կես միավոր է հետ առաջատարից: 1.5-ական միավոր ունեն նաև ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու հոլանդացի Անիշ Գիրին: