▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արոնյանն ու Մելքումյանը հաղթեցին, Սարգսյանը ոչ-ոքի խաղաց

Բաքվում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Առաջին օրը բավականին հաջող էր հայ շախմատիստների համար:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը  սպիտակներով 33-րդ քայլում ստիպեց  անձնատուր լինել լյուսքեմբուրգցի Միքայել Վայդենկելլերին: Հրանտ Մելքումյանը սևերով 47-րդ քայլին ստիպեց անձնատուր ամերիկացի Գատա Կամսկուն, իսկ Գաբրիել Սարգսյանը 21-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց լեհ Մատեուշ Բարտելի հետ: 

Վաղը կկայանան երկրորդ պարտիաները. Արոնյանը կխաղա սևերով, Մելքումյանն ու  Սարգսյանը՝ սպիտակներով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее