▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Հովհաննիսյանի գրառումը ստահոդ է և պայմանավորված է քարոզարշավի տրամաբանությամբ. Ոստիկանության արձագանքը

 

Ոստիկանությունն անդրադարձել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա  հայտարարել էր, որ Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք է, զբաղված է ամենաբարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնելով:



Ոստիկանության գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը: 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը»:

 

 

Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը՝ նախընտրական ճնշման գործիք. Արփինե Հովհաննիսյանն ահազանգում է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее