Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նոր կազմով առաջին նիստը` օրակարգային 6 և ընթացիկ հարցերով:
Օրակարգում ընդգրկված հարցերից առաջին երկուսը վերաբերում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններին:
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը միաձայն ընտրվել է ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Ջուլֆալակյանը իր ելույթում ասել է, որ չափազանց պարտավորեցնող ու պատասխանատու է, երբ որևէ պարտականություն ստանձնելիս քո թեկնածությկունը համընդհանուր ընդունելության է արժանանում և այս առումով կարվի առավելագույն արժանացած վստահությունը ամրապնդելու ու բուհի առաջընթացի և զարգացման նորանոր հնարավորություներ ստեղծելու համար:

Իսկ ինստիտուտի ՖԴԱՏ ֆակուլտետի Ֆիզիոլոգիա և սպորտային բժշկություն ամբիոնի դոցենտ Մարինե Ասատրյանը միաձայն ընտրվել է խորհրդի քարտուղար:
Կարդացեք նաև՝ Ոչ մեկին ոչինչ չեմ պատրաստվում ապացուցել. Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը` անձնականն ու նորածին դստերը բոլորից թաքցնելու մասին


