▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանը սենսացիոն ցուցմունք է տալու. մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանալու է իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին եւ սենսացիոն ցուցմունք է տալու։ Դա միջնորդել են ամբաստանյալի պաշտպանները, ուստի ենթադրելի է, որ նա պաշտպանական ցուցմունք է տալու։

Մեր տեղեկություններով, հայտարարելու է, թե այս գործում չկա կաշառքի հանցակազմ, այլ առկա է խարդախություն մյուս ամբաստանյալի՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից, եւ որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն  փոխել պետպատվերի չափը։ Ըստ ամենայնի, սա «շնորհակալություն» է լռության դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее