▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Բեգլարյանն ուղերձ է հրապարակել Ադրբեջանի զինուժի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի կենտրոնական շուկայից՝ հայտնելով, որ այն ադրբեջանական ուժերի կողմից ռմբակոծվել է այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան:

«Այս ռմբակոծությունը հետևել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են չթիրախավորել քաղաքացիական կառույցները, սակայն, ինչպես տեսնում եք, նրանք թիրախավորել են քաղաքացիական տարածքը, որը հեռու է որևէ ռազմական կառույցից:

Հարձակման հետևանքով մի շարք խանութներ են վնասվել: Բացի այդ, Ադրբեջանը թիրախավորել է Շուշի, Մարտունիի, Մարտակերտի և այլ քաղաքների ու գյուղերի քաղաքացիական կառույցները»,- շեշտել է Արցախի ՄԻՊ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее