▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Դաշյանը վերադարձավ «Փյունիկ»

«Փյունիկ» ՖԱ է վերադարձել փորձառու կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

36-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Երևանի «Բանանցում» (ներկայիս՝ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգում», Կապանի «Գանձասարում», Բահրեյնի «Ալ-Մուհարաքում», Սկոպյեի «Վարդարում», Երևանի «Ալաշկերտում» և ղազախական «Ատիրաուում»։ «2021 թվականի դեկտեմբերին Դաշյանը տեղափոխվել է «Փյունիկ» և մեր թիմի կազմում դարձել Հայաստանի 2021/22 թթ․ առաջնության չեմպիոն։ 2022 թվականի սեպտեմբերին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին երկու տուրերում նա «Փյունիկի» կազմում գրավել է շվեյցարական «Բազելի» և Բրատիսլավայի «Սլովանի» դարպասները։ Դաշյանը դարձել է եվրագավաթների խմբային փուլերում հայկական ակումբների կազմում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը։

Հիշարժան է նաև 2023 թվականի ամռանն Արտակ Դաշյանի՝ սեփական կիսադաշտից խփած ֆանտաստիկ գոլը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության շվեդական «Կալմարի» դեմ խաղում։ 2023/24 թթ․ մրցաշրջանում նա «Փյունիկի» հետ երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումն, ընդ որում, այդ մրցաշրջանում Դաշյանը եղել է մեր թիմի ավագը։ Ընդհանուր առմամբ, Արտակ Դաշյանը «Փյունիկում» անցկացրել է 98 խաղ՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա նախորդ թիմը Երևանի «Նոան» էր, որի հետ 2024/25 թթ․ մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Դաշյանը նաև 27 հանդիպում է անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում ու դարձել 2 գոլի հեղինակ։«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Արտակ Դաշյանին»,- ասվում է «Փյունիկ»-ի տարածած հաղորդագրությունում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее