Այսօր՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանները Մելիք Ադամյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի տղամարդ Մելիք Ադամյան փողոցի 1-ին հասցեի մոտ սպառնում է ինքնասպանություն գործել։ Ոստիկանները, մոտենալով դեպքի վայրին, կարողանում են ճիշտ հոգեբանական զրույց ունենալ այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, իսկ նա՝ ապակու կտորը ձեռքին, սպառնում էր կտրել դաստակների երակները։ Ոստիկանները քաղաքացուն իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Գագիկ Թ.-ն է, ով պատճառաբանել է, որ կենցաղային անլուծելի խնդիրների պատճառով փորձել է դիմել ծայրահեղ այդ քայլին։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


