▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում․ ծեծի է ենթարկվել Գլխավոր դատախազության պաշտոնյան

Հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակում է եղել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր նշված վայրից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ 17-ամյա Է․Հ-ին։

 

 

 

 

 

 

 

Կայքի տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել ահազանգող քաղաքացուհի Վ․Ծ-ի ամուսնու՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Արման Հակոբյանի միջև, որի ժամանակ Է․Հ-ն հարվածել է Վ․Ծ-ին և Ա․ Հակոբյանին, պատճառելով վնասվածքներ։

Արդեն ոստիկանությունում Է․Հ-ն հայտնել է, որ Ա․ Հակոբյանը մինչ այդ ձեռքերով հարվածել է իրեն, պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ վիճաբանության ժամանակ Ա․ Հակոբյանի մտերիմներից մեկն էլ հարվածել է իր գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։

Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Ա․ Հակոբյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում, մինչդատական քրեական վարույթի օրինականության վերահսկողության բաժնի պետի տեղակալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее