▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում․ դանակի 14 հարված ստացած 26-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով։

Ժամը 23։25-ի սահմաններում թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի ծակած վերք, հեմորագիտ շոկ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 01 խումբը «Երևան սիթի»-ի մոտից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 26-ամյա Ղուկաս Անդրեասյանն է։ Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ֆիրդուսի փողոցում, և նրան դանակի 14 հարված հասցնելու համար որոնվում է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Սենիկ Հարթենյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее