Երեկ, հուլիսի 24-ին կրակոցեր են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 20 տան մոտ կրակոցներ են հնչել։
Ոստիկանները պարզել են, որ նշված տան մոտ փողոցով անկանոն երթևեկելու հանգամանքի շուրջ վիճաբանություն է առաջացել նշված տան բնակիչ 44-ամյա Մանուել Գասպարյանի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ Մ․ Գասպարյանը դիտողություն է արել այդ քաղաքացուն։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ որոշ ժամանակ անց այդ քաղաքացին իր մի քանի ընկերների հետ վերադարձել է Մ․ Գասպարյանի տան մոտ ու դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո իր ընկերների հետ հեռացել են։ Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները գիտեն՝ ով է այդ անձը։ Իսկ Մ․ Գասպարյանը տարիներ առաջ մահացած, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիր-նախագահ Մանուկ Գասպարյանի տղան է։


