▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. կեղծ անձնագրով «ՎՏԲ Հայաստան Բանկից» հափշտակել են խոշոր չափի գումար

 

Oրեր առաջ Երեւանի բնակիչ Վահե Ա.-ն դիմել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ հայտնել, որ հոկտեմբերի 25-ին «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 10 մասնաճյուղում, որը գտնվում է Դրոյի փողոց 15 հասցեում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ծաղիկ Ա.-ն բանկի մասնաճյուղում ներկայացել է մեկ այլ անվամբ, ներկայացրել այդ անունով անձնագիր եւ կնքել փոխառության պայմանագիր։

 

 

 

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պայմանագրից հետո բանկից վերցրել է 2 մլն դրամ՝ Յունիբանկում գրավադրված ոսկյա զարդերի գումարը մարելու եւ իրենց բանկ տեղափոխելու պատրվակով։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վահե Ա.-ն հայտնել է, որ նա խաբեությամբ չի կատարել իրենց բանկին տրված խոստումը ու տիրացել է հիշյալ գումարին։ Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ծաղիկ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վահե Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее