▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Գեղարդավանքում. վիճաբանել են վարդապետն ու կարգալույծ արված նախկին եկեղեցականները

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Ոստիկանության Կոտայքի բաժին դիմած Տեր Կյուրեղ վարդապետի դիմումի փաստով։

Վերջինս Էջմիածին քաղաքի Մայր Աթոռ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 19-ին ժամը 15։00-ի սահմաններում Սուրբ Գեղարդավանք են այցելել կարգալույծ արված նախկին եկեղեցականներ՝ Ղազարոս Կյուրեղյանը եւ Արմեն Առաքելյանը։ Նրանց հետ եղել են նաեւ 4-5 անձինք։

/filemanager/uploads/Xach.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նախկին եկեղեցականները կրելով եկեղեցական սքեմ, որի իրավունքը չեն ունեցել, ցանկացել են իրականացնել ծիսակատարություն, որի արտոնությունից եկեղեցական կանոնակարգով նույնպես զրկված են եղել։

Տեր Կյուրեղը հայտնել է, որ ինքը մոտենալով նրանց, հանդարտվելու եւ սթափության կոչ է արել, ու խնդրել չիրականացնել այն, ինչը վերապահված է միայն եկեղեցականին։ Վերջիններս դրանից հետո, դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք եկեղեցու եւ եկեղեցուն ծառայող անձանց հանդեպ, դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ, փորձելով հրահրել բախում, խախտելով եկեղեցու հասարակական կարգն ու կանոնը։

Տեր Կյուրեղ վարդապետը ոստիկաններին հայտնել է, որ իր զբաղված լինելու հանգամանքով, կատարվածի մասին նախկինում իրավապահներին չի դիմել։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее