▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Գյումրիում. քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում:

Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է մոտ 1 տարեկան երեխայի դի:

armtimes.com-ին ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել է, որ դին հայտնաբերվել է ժամը 14:00-ի սահմաններում: «Ոստիկանության համապատասխան բաժինն ահազանգ է ստացվել, որ Գյումրու աղբավայրում հայտնաբվերվել է երեխայի դի: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը տեղում պարզել է, որ հայտնաբերվել է իգական սեռի, մոտ 1.5 տարեկան երեխայի դի:

news.am-ի հետ զրույցում  էլ Կարեն Գաբրիելյանը հայտնել է, որ երեխայի մարմնի վրա արտաքինից բռնության հետքեր չեն եղել, միայն ձեռքերին եւ ոտքերին կպչուն ժապավեններ են եղել:

Այս պահին քննիչի կողմից նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար:

Օպերատիվ մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ գործողությունները՝ երեխայի ծնողներին հայտնաբերելու, ինչպես նաեւ աղբավայրում դիակի հայտնվելու հանգամանքները պարզելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее