▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Մասիսում. հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սամվել Սաֆարյանը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում Մասիս քաղաքի «Սուրբ Գեւորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի բնակիչ Էդվին Ղ.-ն հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին եւ դեմքին։

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովիվն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее