▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Տավուշում. Բերդի տներից մեկում հայտնաբերվել է գլխի հրազենային վնասվածք ստացած տղամարդու դի

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Տավուշի մարզում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 81-ամյա Նազիկ Գրիգորյանը Ոստիկանության Տավուշի բաժին հայտնել է, որ իրենց տանը ամուսինը՝ 80-ամյա Սուրեն Պապյանը ինքնասպան է եղել։

 

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Բերդի տներից մեկի առաջին հարկում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք ստացած տղամարդու դի

 

 

 

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ը գրում է, որ նշված վայր են մեկնել Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մովսեսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Բերդի քննչական բաժնի խումբը՝ պետի տեղակալ Մայիլյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Ս. Պապյանը իրենց տան առաջին հարկում ինքնաշեն ատրճանակով գլխին կրակելու միջոցով ինքնասպան է եղել։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև ինքնաշեն ատրճանակը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական ու մատնադրոշմային։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее