Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Այս մասինհ գրում է Hraparak.am-ը: Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 8 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելիս եղել։

Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։
Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


