▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաքին հետախուզական ծառայության զեկույցը հիշեցնում է աշակերտի շարադրություն․․․ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ Արտաքին հետախուզական ծառայության 2026 թ. զեկույցի մասին

Քրիստինե Վարդանյանը նաև ֆեյսբուքյան էջում է այս թեմայով գրառում կատարել ու նշել․

2 գրաֆիկ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության 2026 թ. զեկույցից։

1֊ին գրաֆիկը ցույց է տալիս, որ 2025 թ. օգոստոսի 8֊ից հետո Ադրբեջանը, այդ թվում պետական լրատվականները սկսել են ավելի շատ խոսել «Արևմտյան Ադրբեջան» (իրականում Հայաստանը զավթելու) կոնցեպտի մասին՝ շուրջ 30%֊ով ավելի շատ։

2֊րդ գրաֆիկը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է ավելի շատ զինվել՝ ռազմական բյուջեն գնալով աճում է։ Սա ՀՀ֊ում ռազմական բյուջեի կրճատման, ծառայության ժամկետի նվազեցման ֆոնին։

Սա ընդդիմությունը չի ասում, սա փաստում է անգամ Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայությունը։ Հիմա ինքներդ ասեք, Ադրբեջանն ինչի՞ է պատրաստվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее