Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը, որը վարում է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետարքրվել է՝ հո լուրջ բան չի՞ պատահել, ինչին փոխքաղաքապետն արձագանքել է, որ արտառոց բան չի պատահել, Հայկ Մարությանը մի փոքր վատառողջ է և դրա համար չի ներկայացել ավագանու նիստին։

Նշենք, որ օրակարգում երեք հարց է՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին, Երևան քաղաքի ավագանուն 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «ՋԻ ԷՆ ԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին հարցերը:
Օրակարգի երկրորդ հարցը աղբահանությանն է վերաբերում: Քաղաքապետարանը ցանկանում է ավելացնել «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսված գումարներն ավելի քան 1,7 մլրդ դրամով։


