▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Արագածոտնում. տղամարդուն ծեծել են զավակներն ու նախկին կինը

 

Գիշերն արտառոց միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 57-ամյա մի տղամարդ, որն ապրում է Սորիկ գյուղում, ծեծի է ենթարկվել։

 

 

 

 

 

 

 

 

 

Նախնական վարկածով՝ նրան ծեծել են հարևան գյուղում բնակվող երեխաներն ու նախկին կինը։

Տղամարդն ամուսնալուծված է և, ըստ որոշ տեղեկությունների, հաճախ է ալկոհոլ օգտագործում։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:

Երեկ նրա տուն է եկել անչափահաս որդին։ Ամենայն հավանականությամբ՝ այս հանգամանքն էլ զայրացրել է նրա 24-ամյա դստերը, 26-ամյա որդուն և 50-ամյա կնոջը։

Նրանք եկել են տղամարդու տուն, ծեծել են նրան ու հետները տարել անչափահասին։ Մեր տեղեկություններով՝ ծեծված տղամարդը զբաղվում է հովվությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее