▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Երևանում. քաղաքացին, մտնելով եկեղեցի, հայտարարել է՝ ապագայից է ուղարկված, որից հետո ներսում միզել է

Օգոստոսի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողներին են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Սբ. Սարգիս եկեղեցու ներսում մի քաղաքացի անվայել արարքներ է կատարում:

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները եկեղեցու մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել այդ քաղաքացուն, ով՝ պարզվել է, Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ, 45-ամյա Դ.Ղ.-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններին դիմած քաղաքացիները հայտնել են, որ Դ.Ղ.-ն՝ մտնելով եկեղեցի, ասել է, որ ինքը ապագայից է ուղարկված և պետք է չար ոգիները եկեղեցիներից մաքրի, որից հետո սկսել է եկեղեցու ներսում միզել:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее