Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 25-ին Արարատի մարզում տեղի ունեցած աղավնիների գողության փաստով։

Ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ այդ օրը Ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Կոլյա Բադալյանը և հայտնել, որ նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ տան բակի վերջնամասում գտնվող աղավնաբնի երկաթյա դուռը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք բնից գողացել են իրեն պատկանող 36 հատ աղավնի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Բադալյանը դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գողացված աղավնիների արժեքը կազմում է մոտ 300 հազար դրամ։
Նույն օրը Ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Նոր Խարբերդ 1-ին փողոցի բնակիչ՝ 40-ամյա Արտակ Խաչատրյանը և հայտնել, որ նախորդ օրը, օգտվելով դուռը կողպված չլինելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք Այթափ-Նուբարաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում գտնվող իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա կառուցված անասնագոմից գողացել են իր 20 հատ հնդկահավը։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


