▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արթնացիր իմ սեր» ֆիլմի սաունդթրեքը

 

 

Դերասան և ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը իր իսկ սցենարով նկարահանում է նոր գեղարվեստական ֆիլմ: Այն երիտասարդների մասին քաղաքային դրամա է, որի սյուժեն խոստանում է հետաքրքիր և տարբերվող լինել կինոսերների համար:

Ֆիլմի վրա աշխատում է փորձառու և պրոֆեսիոնալ թիմ, իսկ ահա գլխավոր դերակատարները հիմնականում երիտասարդ և խոստումնալից դերասաններ են: Արդեն նկարահանվել են ձմեռային տեսարանները, իսկ ապրիլին խումբը կվերսկսի աշխատանքները:

Ֆիլմի սաունդթրեքը Նեմրա խմբի Daisy երգն է, իսկ հոլովակում օգտագործվել են ֆիլմից կադրեր:

«Արթնացիր իմ սեր» ֆիլմը էկրաններին կլինի տարեվերջին:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее