▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամ- Մարտին Մյուրեյ մենամարտը չեղարկվել է

Արթուր Աբրահամը պատրաստվում էր գալիք մենամարտին, որը նախանշված էր նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում: Մրցակիցը բրիտանացի Մարտին Մյուրեյն էր, ում հետ մեր հայրենակիցն արդեն մեկ անգամ մենամարտել է: Աբրահամի եւ Մյուրեյի միջեւ առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին եւ ավարտվել է Արթուրի հաղթանակով:

Սակայն նոյեմբերի 12-ի մանամարտը չեղարկվել է, քանի որ մարզումների ընթացքում` սփարինգ մենամարտի ժամանակ, Արթուր Աբրահամը վնասել է արմունկը: Մեր հայրենակիցը երեք շաբաթ պետք է դադարեցնի մարզումները: Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ որոշված չէ,-տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը :

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее