Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ) մենամարտ անցկացրեց նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ) հետ:
Նախօրեին Բեռլինում կայացել էր բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում էր 76,2 կգ, Թիմ-Ռոբին Լիհաուգը՝ 76,0 կգ:
Հանդիպման 8-րդ ռաունդում մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ նորվեգացու մարզիչի ռինգ սրբիչ նետելու պատչառով՝ գրանցելով Արթուր Աբրահամի տեխնիկական նոկաուտով հաղթանակը:
Աբրահամը նվաճեց WBO International գոտին և այս հաղթանակի շնորհիվ չեմպիոնական գոտու հավակնորդ է դառնում:
Սա նրա առաջին հաղթանակն էր Ռամիրեսից կրած պարտությունից հետո, ու 45-րդ հաղթանակը 50 մենամարտերում, որից 30-ը` նոկաուտով :
Նշենք, որ մենամարտից առաջ Աբրահամն ասել էր, որ իր համար կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և այս մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը: