vivaronews.am-ը գրում է. WBO գերմիջին կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը վերականգնվել է նոյեմբերին մարզման ժամանակ ստացած արմունկի վնասվածքից և վերսկսել է մարզումները Բեռլինում: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նշանակված Արթուր Աբրահամ և Մարտին Մարեյ մենամարտը չէր կայացել հայ բռնցքամարտիկի վնասվածքի պատճառով: 2015 թվականի նոյեմբերին Արթուր Աբրահամը պարտության էր մատնել Մարեյին:
Արթուր Աբրահամի գալիք մենամարտի և առաջիկա մրցակցի վերաբերյալ հստակ ոչինչ դեռևս որոշված չէ: