Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին Հայաստանում է: Այսօր՝ լրագրողների լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ ամուսնացել է.
«Ամուսնացել եմ 6 ամիս առաջ, կնոջս անունը Մերի է, սովորում է Երևանի Պետական Համալսարանումում»,-ասաց նա: Բռնցքամարտիկի խոսքով՝ ընտանիքում դեռևս համալրում չի սպասվում.
«Ցանկանում եմ 3 երեխա ունենալ»,-անկեղծացավ Արթուր Աբրահամը:
Հարցին, թե կցանկանա՞ր, որ երեխաներն էլ գնային իր ճանապարհով, պատասխանեց.
«Չէի ցանկանա: Բռնցքամարտը բարդ մարզաձև է, ավելի լավ է ֆուտբոլի կամ բասկետբոլի հաճախեն: Չնայած, պետք է նշեմ, որ մայրիկս միշտ դեմ է եղել բռնցքամարտին, բայց հայրս՝ ոչ»:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Արթուր Աբրահամը որոշել է թողնել բռնցքամարտը: