Լաս Վեգասում մեկնարկած աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 3:0 հաշվով հաղթեց 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզաիին, որին պարտության էր մատնել նաև նախորդ տարի: Այս ձևով 23-ամյա Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:
Հավելենք, որ Աշխարհի առաջնության առաջին օրը պայքարի մեջ էին մտել նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը և 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը, որոնք պարտվեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում:
Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանն ապահովել են 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճել էր 2014թ. Տաշքենդում: