armfootball.com-ը գրում է․ Բուլղարիայում շարունակվում է «Դան Կոլով - Նիկոլա Պետրով» անվանումը կրող հուշամրցաշարը: Մինչև 98 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Նա հասավ եզրափակիչ, որտեղ հեշտությամբ հաղթեց Իտալացի Տիմոնչինիին ու ճանաչվեց մրցաշարի հաղթող:
Նշենք, որ մինչև 80 կգ քաշային կարգում Էդուարդ Սարգսյանընվաճեց բրոնզե մեդալ, իսկ մինչև 71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը պարտվեց միայն եզրափակչում ու արժանացավ արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ երեկ մրցաշարի հաղթող էր ճանաչվել մինչև 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, իսկ նույն քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը արծաթե մեդալ էր նվաճել:
Ալեքսանյանի հաղթանակ գոտեմարտի տեսագրությունը` 2:55:00-ից