▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակը

 

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիկների վարկանիշային աղյուսակը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), ով երկրորդ տարին անընդմեջ անպարտելի է միջազգային մրցաշարերում, շարունակում է գլխավորել 98 կգ քաշայինների վարկանիշային աղյուսակը:

59 կգ քաշային Ռոման Ամոյանը 14-րդն է, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության 5-րդ մրցանակակիր Միհրան Հարությունյանը (66 կգ)` 5-րդը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: 75 կգ քաշային, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 8-րդ տեղում է: 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը նույնպես 14-րդն է: 85 կգ քաշային, առաջին Եվրոպական խաղերի 5-րդ մրցանակակիր Մաքսիմ Մանուկյանը 15-րդ տեղում է:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը յուրաքանչյուր խոշոր մրցաշարից հետո թարմացնում է վարկանիշային աղյուսակը:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее