▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը, հաղթելով իրանցի օլիմպիական չեմպիոնին, դուրս եկավ եզրափակիչ

Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, պարտության մատնելով թուրքմեն Արսլան Սապարմամեդովին, հունգարացի Ադամ Վարգային և բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին, չորրորդ գոտեմարտում 3:1 հաշվով հաղթեց 2012-ի օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային և  դուրս եկավ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ:

Գյումրեցի ըմբիշը փաստացի իր համար ապահովել է առնվազն արծաթե մեդալ: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը  աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս գալիս երկրորդ տարին անընդմեջ:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее