ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ մատնանշելով 5 պատճառներ. Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների առիթով, սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստը, ՍԴ որոշումը պարտադիր կուտակայինի մասին, կառավարության հրաժարականն ու նոր կառավարությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշում էր կայացվել, որ ՕԵԿ-ը դուրս է գալիս իշխող կոալիցիայից: