politik.am-ը հիշեցնելով, որ ամիսներ առաջ լրատվական կայքերից մեկը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացված շքեղ առանձնատունն` ըստ տեղեկությունների, պատկանում է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, գրում է, որ տեղեկատվությունը պաշտոնապես չհերքվեց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն իրականում պատկանում է Արթուր Բաղդասարյանին:
Կայքը նաև փորձեց հաշվարկել, թե ինչ արժե այս շքեղ առանձնատունը:
Առանձնատունը գտնվում է Կասկադի հարակից փողոցներից մեկում և այն զբաղեցնում է 800-1000 քմ մակերես:
Անշարժ գույքի շուկայի մասնագետների գնահատմամբ` Երևան քաղաքի այս հատվածում 100 քմ հողատարածքի գինը տատանվում է 160-200 000 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Կստացվի, որ միայն հողատարածքի գինը, որի վրա կառուցված է այս առանձնատունը, կազմում է 800 000 -1 000 000 ԱՄՆ դոլար:
Ըստ Հայաստանում գործող շինարարական ընկերություններից մեկի տնօրենի` նման մեծության առանձնատուն կառուցելու ծախսը կազմում է 1 000 000-1 200 000 դոլար:
Փաստորեն նախկին ընդդիմադիր, ներկայումս ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ընդդիմադիր դիրքերը թողնելուց հետո բավական ամրապնդել է իր տնտեսական դիրքերը: