▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը՝ Արմեն Աշոտյանին հարցաքննության հրավիրելու մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հրավիրվել է հարցաքննության։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Չկա նման բան»,- ասաց Վանեցյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ անդրադառնալով այն հարցին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը առնչություն ունի՞ մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հնչած կրակոցների հետ կամ նրա հրահանգով են կրակվել այդ զենքերից, Վանեցյանը պատասխանել է.
«Ես նման մանրուքների մասին այս պահին չեմ կարող ձեզ ասել։ Կարող եմ միայն ասել, որ մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է, օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերին։

 

 

 

 

 

 

 

Եվ դրանք օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»։

Կարդացեք նաև՝ Ովքեր են մարտի 1-ին կիրառել Հովիկ Աբրահամյանի եղբոր մոտ հայտնաբերված զենքերը. ԱԱԾ տնօրենը մանրամասնում է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее