ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից ժամեր անց աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց նաև նրա եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջինի հրաժարականին, ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանն ասաց.

«Պարոն Հարությունյանը ծառայել է ազգային անվտանգության մարմիններում՝ ավելի քան 35 տարի: Նա զեկուցագրով դիմեց՝ երկարամյա ծառայության կապակցությամբ ազատվելու խնդրանքով, որը բավարարվեց»:


