▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը ՔՈ անդամին երեք օր է տվել ֆեյսբուքյան գրառումը հերքելու համար

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքման պահանջով դիմել է  «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Միսկարյանը։

Պատճառը Միսկարյանի կողմից ապրիլի 18–ին արված ֆեյսբուքյան գրառումն է, որում օգտատերը հայտարարել է, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում զբաղվում է վառելիքի ներկրմամբ։

 

 

 

 

 

 

 

 

 


«Էն որ Վայեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»,–գրել է Միսկարյանը։

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը հերքման տեքստում նշել է, որ «հոդվածում հրապարակված տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և դրանք իրենց մեջ պարունակում են զրպարտչական բնույթի տեղեկատվություն»։

Ներկայացուցիչը, «որպես բարի կամքի դրսևորում» Միսկարյանին առաջարկել է եռօրյա ժամկետում հերքել գրառմամամբ տարածված ապատեղեկատվությունը ՝ ֆեյսբուքյան համապատասխան գրառտման միջոցով.

«Միաժամանակ տեղեկացնում եմ , որ նշված տեղեկությունը սահմանված կարգով չհերքելու դեպքում , ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների»,–ասված է ԱԱԾ տնօրենի ներկայացուցչի ուղարկած դիմումում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее