▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանն Արամ Առաջինի հետ լուսանկար է հրապարակել եւ նրա գրառումից մի հատված մեջբերել

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ եւ լուսանկարին կից կատարել նաեւ գրառում։

Նշենք, որ Վանեցյանն այդ գրառումն արել է Արամ Առաջինի երեկվա հրապարակումից։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«...Եթէ յեղափոխութիւնը հակազդեցութեն է ու հաստատում է անդին՝ ժողովուրդին կեանքը յեղափոխող գործընթացքի չվերածուի, կը դառնայ սոսկ պղպջակ...»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը գրառում էր արել Թվիթերում՝ նշելով, որ «որեւէ հեղափոխություն շատ շուտ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։

Նա, մասնավորապես, նշել էր.

«Որեւէ հեղափոխություն շատ շուտ կշոգիանա, եթե խոստումը չունի որպես հենարան։  Ու երբ խոստումը հեռու մնա կյանքի իրականությունից, խորը անջրպետ կգոյանա ժողովրդի ու իշխանության միջեւ. կացություն, որ կդառնա հղի աննախատեսելի վտանգներով»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее