▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյան տուրք. հայ պատգամավորը Իրանի մեջլիսում օրենք է փոխել

Ժորժ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսում ներկայացնում է այդ երկրում ապրող հարավային իրանահայության մանդատը։ Կարճատև այցով հայրենիքում գտնվող պատգամավորը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ հայերը երկու մանդատ ունեն Իրանի խորհրդարանում՝ հարավային իրանահայության, որի կենտրոնը Իսպահանն է և հյուսիսային՝ կենտրոնը Թեհրանն է։ 

Ժորժ Աբրահամյանը նշեց, որ իրավունքների հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում իսլամական երկրում, որոնց լուծումը երկարատև ու դժվար աշխատանք է պահանջում։ Նա ներկայացրեց չափազանց ուշագրավ մի դրվագ, երբ մեջլիսի հայ պատգամավորներին հաջողվել է հավասարեցնել քրիստոնյայի և մուսուլմանի արյան գինը։

Armeniasputnik.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее