▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյուն եք ցանկանում.ՀՀԿ-ականը՝ բարձր մակարդակի գողությունը դադարեցնելու մասին

«Մինչև իշխանությունը հաշվետվություն չտա իր կատարած սխալների համար, ոչինչ չի փոխվի: Վարչապետն ասում է, թե պետք է դադարեցնել պրիմիտիվ գողությունը: Ես համամիտ չեմ: Պետք է դադարեցնել բարձր մակարդակի ու բարդ գողությունը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ թե՛ տիկին Սեդրակյանը, թե քաղաքական կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ այսպես կոչված արյուն են ցանկանում, պատիժներ. «Պետք է հասկանալ, որ տնտեսության մեջ գործում են օբյեկտիվ օրենքներ և ցանկացած խոչընդոտ հանգեցնում է արդյունավետության նվազեցմանը»,-նշեց նա:

«Ոչ թե արյուն, այլ դատարանի կողմից պատասխանատվության ենթարկելն ենք ցանկանում»,-նետեց  Անուշ Սեդրակյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее