▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասել են՝ բզբզա․․․Վարդան Ղուկասյանը՝ Արտակ Գալստյանի, «Հանրային ձայն»-ի համագումարի մասին և ոչ միայն

Հարգելի օգտատերեր, որոշ ***-ի տղա, չարագործ համացանցային խուլիգանների ստոր գործողությունների ու անհիմն բողոքների պատճառով Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի մի քանի տեսանյութեր ջնջվել են Asekose.am-ի յութուբյան ալիքից։ Մենք առաջարկում ենք դիտել Վարդան Ղուկասյանի ելույթը՝ Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր համագումարում ու խոստանում, որ համացանցային խուլիգանները պատժվելու են։

Ասել են՝ բզբզա․․․Վարդան Ղուկասյանը՝ Արտակ Գալստյանի, «Հանրային ձայն»-ի համագումարի մասին և ոչ միայն

Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությանը, ըստ որի՝ դադարեցվել է նրա անդամությունը կուսակցությանը. «Վարդան Ղուկասյանը նոր չէ, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը: Չլիներ Վարդան Ղուկասյանը, չէր լինի «Հանրային Ձայն»-ը: Արտակ Գալստյանը, երբ թղթերը տվել է պետռեգիստր ու գրանցել կուսակցությունը, էդ ժամանակ Վարդան Ղուկասյանը եղել է ՌԴ քաղաքացի: Էդ նոր իմացա՞ն, որ ես ՌԴ քաղաքացի եմ: Երկրորդ, Վարդան Ղուկասյանի լիազորությունները չեն կարող դադարեցնել հենց նույն կուսակցության կանոնադրությամբ: Կուսակցությունն ունի կենտրոնական մարմին՝ բաղկացած 29 հոգուց, 17-19 հոգի պիտի հավաքվեն, որպեսզի որոշում կայացնեն՝ ինչ-որ մեկի լիազորությունները դադարեցնեն: Գնացեք, Գալստյանին հարցրեք՝ ո՞ւր է 17 հոգու ստորագրությունը: Ի տարբերություն Գալստյանի, կուսակցականների գերակշիռ մասը դիմել է Վարդան Ղուկասյանին ու ղեկավար մարմնին՝ խնդրելով գումարել համագումար ու համագումարով որոշել՝ մնում ենք Գալստյանի, թե Ղուկասյանի հետ»,- նշել է Ղուկասյանը՝ հավելելով. «Ներկայիս իշխանությունը ի՞նչ անի պառլամենտական ընտրություններին ընդառաջ, ո՞նց գմփցնի Վարդան Ղուկասյանին՝ իրա պատկերացմամբ, Արտակ Գալստյանին ասում են՝ կուսակցությունը պայթեցրու, քայքայի, ոնց կարաս: Առաջացել ա խնդիր՝ կա՛մ Վարդան Ղուկասյան, կա՛մ Արտակ Գալստյան. խնդիրն առաջացրել ա ո՞վ՝ Նիկոլ Փաշինյան, Դոդի Գագո, որոնք ուզում են ամեն ինչ անեն, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը պայթեցնեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее