▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում էր նախագահական ենք գմփացնելու, էս ենք անելու, էն ենք անելու, դա պրովոկացիա է

«Ա1+»-ի հետ զրույցում  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, ասել է. «Այն քաղաքացին, այն երկիրը, որը դանակ է բարձրացնում իր ոստիկանի վրա, այդտեղից ժողովրդավարության հոտ չի գալիս»:

ՀՀԿ խոսնակը կոչ է արել տարբերել միմյանցից ազատությունը, ժողովրդավարությունն ու անարխիան. ըստ նրա՝ բռնության կոչ պետք է դատապարտվի օրենքի ամբողջ խստությամբ անկախ նրանից օրենքը խախտվում է ոստիկանների կողմից, թե` քաղաքացիների։

«Ես նայել եմ տեսանյութերը ու կարծում եմ, որ ոստիկանները իրենց պահել են բավական ադեկվատ, իրավաչափ եւ նորմալ, ինչը չեմ կարող ասել ցուցարարների մասին»,-շարունակել  է նա ու ասել է, որ  ոստիկանները կատարել են իրենց պարտքը ու հասարակական կարգն են պաշտպանել։

Հեղափոխության կոչեր անող Շանթ Հարությունյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ տարածքում սադրիչներ կան, որոնք էլ հրահրում են բախումները ոստիկանների հետ:

Էդուարդ Շարմազանովը այս վարկածը չի ընդունել. «Բռնության կոչ է եղել, ասում եք պրովոկացիա, ինչ պրովոկացիա: Կոնկրետ Շանթ Հարությունյանը ասում էր նախագահական ենք գմփացնելու, էս ենք անելու, էն ենք անելու, դա պրովոկացիա է»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее