Ինձ համար Հայաստանի նորագույն պատմությունը նախագահների պաշտոնավարումով կամ քաղաքական այլ իրադարձություններով չի պայմանավորվում:
Մեր պատմության գնահատման իմ չափանիշը Վազգեն Սարգսյանն է՝ Արժանապատիվ Հայաստանի խորհրդանիշը, մեր հաղթանակների Սպարապետը, իմ սերնդի իդեալը:
Վազգենի Հայաստանը պաշտպանված էր, հեռանկար ունեցող, ապագային՝ 21-րդ դարին ձգտող…
…ԱնՎազգեն Հայաստանում ամենատարածված տեսակը՝ շակալն է՝ հաղթանակ հոշոտող, պետություն քանդող իր տեսակով….
…15 տարի առաջ մեր անտառից հեռացավ Առյուծը՝ ասպարեզը թողնելով անհայրենիք ու անսեռ շակալներին:
…Ես շակալների հետ գործ չունեմ, Առյուծին եմ մեղադրում՝ մեր անտառը համից ու հոտից զրկելու համար:
…Արտասվում եմ նրա շիրիմին՝ որբացած ու մենակ, Հայրենիք կորցրած ու Հայրենիք կարոտած…
…Աստծուց նոր Վազգեն, Նոր Արժանապատիվ Հայաստան եմ խնդրում…
Աստծուց նոր Վազգեն, Նոր Արժանապատիվ Հայաստան եմ խնդրում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet