▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված մեզ նման զինվոր, սպա ու գեներալ է տվել, էլ ի՞նչ ենք ուզում

«Չեմ հասկանում, թե ինչո՞ւ մարտական գործողությունները չշարունակեցինք ու կորցրածը հետ չբերեցիք, հատկապես Լելե Թեփե կոչվածը: Ի դեպ, հայ աշխարհագետներին, պատմաբաններին խնդրում եմ գտնել սրա հայկական տարբերակը և շատ արագ շրջանառության մեջ դնել: Այստեղ թաղված է հայկական մշակույթը, քաղաքակրթությունը: Հիմա ուզում եմ հարց տալ մեր Պաշտպանության նախարարությանը. եթե նորից Ադրբեջանը սկսի ռազմական գործողությունները Լելե Թեփեից շատ ավելի հեշտ կշարժվի՞, թե՝ ոչ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ ևս մեկ հարց բարձրացնելով.

«Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ին հարց եմ տալիս.ինչո՞ւ ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակում ապագաղութացման ու գաղութատիրությունից ազատագրման վերաբերյալ հարցը չեն քննարկում»։

Շիրինյանը համոզված է՝ այս հարցը խաղաղ լուծում չունի.

«Եթե մենք չհասնենք մինչև Քուռ-Արաքսի տարածք, Սաբիրաբադ, հանգիստ չենք ունենալու: Թուրքիան միշտ Ադրբեջանի թյուրքական օկուպանտ ցեղին հրահրելու է ու պատերազմ է լինելու: Ադրբեջանը որպես թյուրքական պետություն պետք է ոչնչացվի: Դրանք շահագործում են թալիշներին, լեզգիներին և ուծացած մյուս ժողովուրդներին պետք է օգնենք, որպեսզի ազատագրվեն: Ուստի, պետք է բարձրացնել կազմակերպվածության աստիճանը, անիծել կոռումպացվածներին ու պատժենք նրանց »,-նշեց քաղաքագետը՝ հավելելով.

«Աշխարհում այնպիսի բանակ չեք գտնի, որ զինվորը վախից չփախչի, իսկ մենք նման դեպք չունենք: Աստված մեզ նման զինվոր, սպա ու գեներալ է տվել, էլ ի՞նչ ենք ուզում: Չլիներ ռուսական միջամտությունը՝ մեր բանակն իմ նշած տեղն էր հասել ու խաղաղություն կունենայինք: Արդեն երկրորդ անգամ մեր այդ «բարեկամը»  ոճրագործին պահեց, որպեսզի կրկին կռվի մեջ ներքաշի»

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее