▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի բոլոր ազգերը առաջընթաց են ապրում՝ բացառությամբ Ռուսաստանի ստրուկների. Պարույր Հայրիկյան

«ՀՀ անկախության 25-ամյակն է, բայց լիարժեք տոնել չենք կարողանա, քանի որ Ազագային ինքնորոշում միավորման հին անդամներից 3-ը բանտում են.Մարտիրոս Հակոբյան (Դեդ), Կարո Եղնուկյան, Մհեր Մազմանյան»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ ինքնիշխանությանը վտանգ է սպառնում, որը սկիզբ է առնում քաղաքացիների իրավունքների ոտնահարումից.

«Նրանք զրկված են ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորությունից, խոսքի ազատությունից: Շատ խորհրդանշական է այն, որ աշխարհի բոլոր ազգերը առաջընթաց են ապրում, բացի Ռուսաստանի հետ «սերտ հարաբերությունների մեջ գտնվող», իսկ իրականում՝ ստրկացված ազգերի: Մի բան կա, որ մեր քաղաքացիները պետք է հասկանան.եթե դու նավս ես պատրաստում, այն պետք է ծովում նավարկի: Եթե դու ուզում ես անկախ Հայաստան, ապա այն նավարկելու մեկ տեղ ունի՝ քաղաքակիրթ աշխարհը.Եվրոպական միություն, ՆԱՏՕ, իսկ Հայաստանի բռնի սահմանազատումը միայն հետին նպատակ կարող է հետապնդել»,-նկատեց Պարույր Հայրիկյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее