▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանք ունեցող մարդը չի արտագաղթի


Գիտեմ, որ Գյումրին և առհասարակ մարզերը հեչ մարդու պետքն էլ չեն, բայց դե եթե, եթե ուզում են մի բան անել, իմ կարծիքով մի տարբերակ կա մարզային քաղաքները զարգացնելու: Օրինակս բերեմ Գյումրու վրա, քանի որ ավելի տեղեկացված եմ պրոբլեմներից և փոքրիշատե պատկերացնում եմ լուծման ուղիները:

Գյումրին ունի բազում խնդիրներ՝ տնակներ, արտագաղթ, գործազրկություն, հետևաբար նաև աղքատության ամենաբարձր ցուցանիշ երկրում, անբարեկարգ, չլուսավորված փողոցներ, փողոցների ջրահեռացման խնդիր, կանաչապատման, աղբահանման խնդիրներ, նաև ներդրումների գրեթե բացակայություն...

Այս բոլոր խնդիրների լուծումը կարելի է տալ սկզբի համար ԸՆԴԱՄԵՆԸ մոտ 2000 նորմալ վարձատրվող աշխատավարձով աշխատատեղեր ստեղծելով: Այն շղթայական ռեակցիայով կլուծի վերը թվարկածս խնդիրների մեծ մասը: 
1. Աշխատող մարդը աղքատ չէ: Մեկ խնդիր լուծվեց: 

2. Աշխատանք ունեցող մարդը չի արտագաղթի: Հարցրեք ցանկացած գյումրեցու և կհամոզվեք, որ գյումրեցին հոժար է «դռան վրա» ստացած 100-120 հազ. աշխատավարձին, քան «դրսի» 400 հազարին: Երկրորդ խնդիրն էլ լուծվեց:
2. Աշխատող մարդը վճարունակ սպառող է: Իսկ ներդրումներ քաղաքում չկան, որովհետև չունենք վճարունակ սպառող: Սպառողներ ունենալու դեպքում կլինեն նաև ներդրողներ: Ունեցանք 3 լուծված խնդիր:

3. Ներդրումներից առաջանում են հարկեր, որոնք լցնում են և՛ պետական, և՛ համայնքային բյուջեները: Բյուջեում բավարար գումարներ ունենալու դեպքում քաղաքը չի ունենա ասֆալտապատման, կանաչապատման, լուսավորության, աղբահանման, ջրահեռացման.... խնդիրներ:

Վերը թվարկածս խնդիրներից այս տարբերակով միայն տնակների հարցն է մնում բաց: Իսկ դա պետական լուրջ մոտեցում է պահանջում:

ԸՆԴԱՄԵՆԸ 2000 միջին վարձատրությամբ աշխատատեղեր: Այո ԸՆԴԱՄԵՆԸ, դա ոչինչ է:

 

Վովա Հակոբյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее