Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 48 մլրդ դրամով:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020թ. պետական բյուջեի նախագծով հատկացվելու է 495.5 մլրդ դրամ, որը շուրջ 10.8%-ով կամ 47.9 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է»,- ասել է Ջանջուղազյանը:
Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ հատկացումներն ուղղված են լինելու հիմնականում կենսաթոշակների միջինում 10 տոկոսով բարձրացմանը:

«Նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 25500 դրամից 26500 դրամ»,- հայտարարել է Բաթոյանը:


